Fifth Harmony | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Երկիր | Մայամի, Ֆլորիդա, ԱՄՆ[1] |
Ժանրեր | Փոփ, պարային, R&B |
Գործունեություն | 2012-ներկա |
Լեյբլ | Syco Music, Epic Records |
Պարգևներ | |
Կայք | fifthharmonyofficial.com |
Անդամներ | |
Դայնա Ջեյն Հանսեն Էլլի Բրուկ Լորեն Հուրեգի Նորմանի Կորդեյ | |
Նախկին անդամներ | |
Քամիլա Քաբեյո | |
Fifth Harmony Վիքիպահեստում |
Fifth Harmony (նախկինում հայտնի է եղել LYLAS և 1432), ամերիկյան խումբ, որը ձևավորվել է 2012 թվականին The X Factor հեռուստանախագծի երկրորդ եթերաշրջանում։ Խմբի անդամներն են Դայնա Ջեյն Հանսենը, Էլլի Բրուկը, Լորեն Հուրեգին, Քամիլա Քաբեյոն և Նորմանի Կորդեյը։ The X Factor-ի եզրափակչում երրորդ հորիզոնականը զբաղեցնելուց հետո, 2013 թվականին խումբը ստորագրում է պայմանագիր Սայմոն Քաուելի Syco Music ձայնագրման լեյբլի հետ[3], ինչպես նաև Epic Records-ի[3]։ Խումբը համաշխարհային ճանաչման է հասնում 2014 թվականին, երբ թողարկում է իր «Boss» և «Sledgehammer» սինգլները։ 2015 թվականի փետրվարին խումբը թողարկել է իր դեբյուտային՝ «Reflection» ստուդիական ալբոմը, որը զբաղեցնում է 5-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում[4]։ «Reflection» ալբոմի «Worth It» (Քիդ Ինկի մասնակցությամբ) սինգլը դարձել է հիթ և զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում[5]։ 2016 թվականին խումբը թողարկեց «Work from Home» (Ty Dolla Sign-ի մասնակցությամբ) երգը, որը նույնպես հիթ դարձավ[5]։ 2016 թվականի դեկտեմբերին Քամիլա Քաբեյոն հայտարարեց խմբի կազմից դուրս գալու իր որոշման մասին[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Fifth Harmony» հոդվածին։ |
|