Digital Spy | |
---|---|
digitalspy.com | |
Տեսակ | կայք |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Սեփականատեր | Hearst |
Բացված | 1999 |
Digital Spy Վիքիպահեստում |
Digital Spy, բրիտանական ժամանցային լրատվական ինտերներ-պորտալ։ comScore-ի տվյալներով հաճախելիությամբ հանդիսանում է բրիտանական չորրորդ ժամանցային պորտալը, օրական հաճախելիությունը միջինում կազմում է 2,1 միլիոն հաճախորդ[1]։ Alexa Internet վարկանիշը 1,904 է[2][3]։
Կայքը գործարկվել է 1999 թվականի հունվարի 17-ին digiNEWS անվան տակ, 2001 թվականին digiNEWS խմբի բոլոր կայքերը միավորվեցին Digital Spy Ltd-ի մեջ։
9 апреля 2008 թվականի ապրիլի 9-ին հայտարարվեց, որ կայքը գնվել է խոշորագույն միջազգային Hachette Filipacchi ամսագրային գործակալության բրիտանական մասնաճյուղի կողմից[1][4][5]։
2009 թվականին գործարկվեց Digital Spy կայքի ամերիկյան տարբերակը։
2000 թվականից կայքում գործում է ինտերնետ-ֆորում, որը ծավալվում է ոչ միայն ժամանցային թեմաներով, այլ նաև քաղաքականություն, սպորտ, տեխնոլոգիաներ և այլն։ 2007 թվականի հուլիսին The Times թերթը տպեց հոդված, որում նշվում էր Digital Spy-ի ֆորումում զանգվածային օգտատերերի գրանցման մասին, որի նպատակն էր Virgin Media պրովայդերի գործունեության մասին դժգոհության հայտնումը[6]։ Այս ֆորումում են գրանցված բազմաթիվ բրիտանական ընկերությունների պաշտոնական ներկայացուցիչները, այնպիսիք, ինչպես՝ Top Up TV, Joost, Sky, Goodmans Digital, Amstrad[5][7]:
2007 թվականին Digital Spy-ը ստեղծեց սեփական մրցանակաբաշխությունը հեռուստատեսության ոլորտում՝ Digital Spy Soap Awards, որով պարգևատրվում են հեռուստասերիալների հեղինակները, դերասանները, սցենարիստները և այլն[8][9][10]։ Մրցանակաբաշխության առաջին արարողությունը կայացավ 2008 թվականի մարտի 21-ին[11]։