Digital Extremes
Տեսակտեսախաղեր մշակող
Հիմնադրված է1993
ՎայրԼոնդոն, Միդլսեքս շրջան, Օնտարիո, Կանադա
Երկիր Կանադա
Արդյունաբերությունտեսախաղերի արդյունաբերություն
Աշխատողների թիվ170 մարդ
Մայր ընկերությունLeyou?
Կայքdigitalextremes.com

Digital Extremes, մասնավոր ընկերություն, որը զբաղվում է համակարգչային խաղերի մշակմամբ։ Ընկերությունը ունի երկու արտադրողական օֆիսներ՝ առաջինը (և հիմնականը) գտնվում է Լոնդոնում, և երկրորդ (որը ավելի վաղ ժամանակում հայտնի էր ինչպես Brain Box Games դուստր ընկերություն) տեղակայված է Տորոնտոյում[1]։ Ընկերության կողմից մշակված հայտնի խաղերից են՝ Unreal և Unreal Tournament, Pariah, Dark Sector, Warframe։

Պատմություն

Ընկերությունը հիմնադրվել է 1993 թվականին Ջեյմս Շմալցի կողմից։ Առաջին մշակված խաղը դարձավ՝ Epic Pinball-ը, որը նախատեսված էր Epic MegaGames-ի համար (հիմա՝ Epic Games)[2]։ Հետո 1993 թվականին թողարկվեց Epic MegaGames-ի հետ համատեղ մշակած՝ Silverball խաղը, որը նույնպես ստեղծված է պինբոլ ժանրով[3]։

1995 թվականին թողարկվեց Extreme Pinball խաղը, որը նախատեված էր ինչպես անհատական համակարգիչների, այնպես էլ PlayStation խաղային համակարգերի համար (ավելի ուշ վերահրապարակվեց PlayStation 3-ի համար նախատեսված տարբերակը)[4]։

1998 թվականին թողարկվեց Unreal խաղը, որը ստեղծվել էր Epic Games-ի հետ համատեղ[5]։ Այս խաղը իրենից ներկայացնում է եռաչափ հրաձգություն առաջին դեմքից, որը ստեղծվել էր այդ ժամանակաների հզորագույն խաղային շարժիչներից Unreal Engine-ի հիման վրա, այն ստացավ բարձր գնահատականներ խաղացողների և մասնագիտացված հրատարակչությունների կողմից։ Մեկ տարի անց, 1999 թվականին թողարկվեց Unreal Tournament-ը, որում արդեն հասանելի դարձավ բազմամարդ ռեժիմը։ Այս խաղը նույնպես ստացավ բարձր գնահատականներ[6]։

2001 թվականին թողարկեց պինբոլ ժանրի՝ Adventure Pinball: Forgotten Island խաղը, որում նույնպես օգտագործվեց Unreal Engine։ Խաղի հրատարակչությամբ զաղվում էր Electronic Arts ընկերությունը, և այն նախատեսված է անհատական համակարգչիների և խաղային համակարգերի համար[7]։

2002 թվականին թողարկվեց Unreal Championship խաղը, որը ցանցային հրաձգություն էր, որը նախատեսված էր հատուկ Xbox-ի համար։ Խաղի մշակումը կատարվել է Epic Games-ի հետ միասին[8]։ Բացի դա 2002 և 2004 թվականներին համապատսախանաբար թողարկվեցին Unreal Tournament 2003 և Unreal Tournament 2004 խաղերը[9][10]։

2003 թվականին Տորոնտոյում հիմնվեց Brain Box Games դուստր ընկերությունը, որը թողարկեց մի քանի ցածրգնահատականներ ստացած խաղեր՝ Desert Thunder և Land of the Dead: Road to Fiddler's Green[11][12]։ Սակայն ընկերությունը փակվեց և դարձավ արտադրողական օֆիս և ստացավ Digital Extremes Toronto անունը։

2005 թվականին թողարկվեց եռաչափ հրաձգություն՝ Pariah-ն[13], որին հաղորդված էր գիտաֆանտաստիկ ոճ և աշխատում էր Unreal Engine 2.5 խաղային շարժիչով[14]։ Մեկ տարի անց կայացավ WarPath խաղի թողակումը[15]։

2008 թվականին թողարկվեց Dark Sector խաղը, որը հիմնվել է սեփական շարժիչով և մշակվել է մի քանի տարի շարունակ[16][17]։ Բացի դա նույն տարում թողարկվեց BioShock խաղի տարբերակը PlayStation 3-ի համար[18], իսկ 2010-2011 թվականներին աշխատել է BioShock 2 բազմամարդ խաղի մշակման վրա[19], և Homefront խաղի տարբերակը նախատեսված ԱՀ-ների համար[20]։

2012 թվականին թողարկվեց The Darkness 2 խաղը[21][22] Խաղի առաջին մասը ստեղծվել է շվեդական Starbreeze Studios ստուդիաի կողմից[23]։ Խաղի առաջին մասը ստեղծվել է շվեդական Starbreeze Studios ստուդիաի կողմից։ Նույն տարում էլ ընկերությունը ցուցադրեց բազմամարդ Warframe խաղը[24]։

Ինչպես նաև Digital Extremes-ը համագործակցել է TechAlliance-ի հետ և իր մոտ է ընդունում տասնյակ աշակերտներ, որպեսզի նրանց հնարավորություն տա հանդիպել ընկերության գործընկերների հետ[25], բացի դա ընկերությունը հաղթել է DIG London կոնֆերանսում[26]։ Dark Sector խաղի թողարկման համար օգտագործվել է Digital Extremes-ի կողմից թողարկված Evolution Engine-ը, որը կարող են գնել նաև այլ ստուդիաներ[27]։

Ծանոթագրություններ

  1. «Digital Extremes Toronto (Brain Box Games)» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  2. «Epic Pinball» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  3. «Silverball» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  4. «Extreme Pinball» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  5. «Unreal» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  6. «Unreal Tournament» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  7. «Adventure Pinball: Forgotten Island» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  8. «Unreal Championship» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  9. «Unreal Tournament 2003» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  10. «Unreal Tournament 2004» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  11. «Desert Thunder» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  12. «Land of the Dead: Road to Fiddler's Green» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  13. «Pariah» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  14. «Pariah» (անգլերեն). Unreal Wiki. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 15 февраля 2011-ին.
  15. «WarPath» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 18-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  16. «Dark Sector» (անգլերեն). GameSpot. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 15 февраля 2011-ին.
  17. «Dark Sector» (անգլերեն). IGN. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 15 февраля 2011-ին.
  18. «BioShock (2008) PlayStation 3 credits» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  19. «BioShock 2» (անգլերեն). MobyGames. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  20. «Digital Extremes developing PC version of Homefront» (անգլերեն). JC Fletcher. 18 августа 2010. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  21. Dan Webb (25 июля 2010). «Resume Hints That Digital Extremes Are Developing The Darkness 2» (անգլերեն). Xbox360Achievements.org. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  22. Nomad (8 февраля 2011). «Возвращение одержимого мафиози» (ռուսերեն). Absolute Games. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 14 февраля 2011-ին.
  23. «The Darkness» (ռուսերեն). Absolute Games. Վերցված է 15 февраля 2011-ին.
  24. Тимур Хорев (25 июня 2012). «Digital Extremes анонсировала условно-бесплатный шутер Warframe» (ռուսերեն). «Игромания». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 5-ին. Վերցված է 3 июля 2012-ին.
  25. «Digital Extremes Named One of Canada's Top 100 Employers» (անգլերեն). TechAlliance. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 15 февраля 2011-ին.
  26. «DIG London: Digital Extremes Wins Ontario Chamber Award!» (անգլերեն). DIG London. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 15 февраля 2011-ին.
  27. «The Evolution Engine by Digital Extremes» (անգլերեն). Digital Extremes. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 15 февраля 2011-ին.

Արտաքին հղումներ