Deus Ex: Mankind Divided, 3D-կրակոց ժանրի, բազմաբնույթ պլատֆորմ խաղ, որը մշակել է կանադական Eidos Montreal ընկերության կողմից և թողարկվել է ճապոնական Square Enix հոլդինգի կողմից։ Համարվում է Deus Ex։ Human Revolution-ի շարունակությունը, որը թողարկվել է 2011 թվականին։ Խաղի անոնսը տեղի է ունեցել 2015 թվականի ապրիլի 8-ին, իսկ աձատ է արձակվել 2016 թվականի օգոստոսի 23-ին, ՄայքրոսոֆթՎինդոուզ, PlayStation 4 և Xbox One հարթակների համար[5]։ Linux օպերացիոն համակարգի համար նախատեսված տարբերակը դուրս է եկել 2016 թվականի նոյեմբերի 3-ին[6]։ Mankind Divided գործողությունները ծավալվում են 2029 թվականին, Human Revolution իրադարձություններից երկու տարի անց։ Խաղի գլխավոր հերոսը շարունակում է մնալ Ադամ Ջենսենը։ Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում խաղի հրատարակությամբ զբաղվել է «Բուկա» ընկերությունը, և թողարկվել է ամբողջությամբ ռուսերեն լեզվով։
Մշակման մասին առաջին լուրերը հայտնվել են 2014 թվականի մարտի 27-ին, երբ Square Enix գրանցել է նոր ապրանքանիշ «Deus Ex: Mankind Divided» անվանումով։ Նույն թվականի հոկտեմբերին հաստատվել է, որ մշակման աշխատանքները իսկապես կատարվում են։
2015 թվականի ապրիլի 6-ին Square Enix, Twitch օնլայն հեռառձակման միջոցով թողարկել են Can’t Kill Progress անունով մի նախագիծ, որը նախատեսված էր ապագայում թողարկվող դեռևս անհայտ նախագծի գովազդի համար։ Ուղիղ եթերը տևել է մինչև ապրիլի 8-ը և ամբողջ ընթացքում իր հեռուստադիտողին առաջարկել է լուծել հանելուկները, որպեսզի ավելի շատ տեղեկատվություն ստանան կատարվելիք իրադարձության մասին։ Սակայն Kanobu կայքը խաղի որոշ սքրինշոթներ հրապարակել է թողարկումից մեկ օր առաջ։ Նյութերը ջնջվել են կայքից մի քանի րոպե անց, սակայն նյութի հղումները պահպանվել են Google-ի քեշում, ինչը թույլ էր տալիս դրանք համացանցում արագ տարածել։ Kanobu կայքի դեմ չի կիրառվել էմբարգո, քանի որ այն ոչ մի առումով խաղտում չէր գործել, որովհետև այն բոլոր նյութերը ստեցել էր սեփական աղբյուրից։ Այս ամենի հետ գրեթե միաժամանակ ինֆորմացիայի արտահոսք է տեղի ունեցել նաև Game Informer կայքից, որը հետագայում իրավունք է ստացել Mankind Divided-ի հետ կապված նյութեր հրապարակել։
2015 թվականի օգոստոսի 31-ին մշակողները պաշտոնապես հայտարարել են խաղի թողարկման ամսաթիվը, 2016 թվականի փետրվարի 23-ին խաղը հայտնվե է PS4, PC և Xbox-ում։ 2015 թվականի հոկտեմբերին արվել է մի հայտարարություն, ըստ որի մշակողները պետք է խաղը թողարկեին 4 օր առաջ, բայց արդեն պատվերի տեսքով։ Սակայն շուտով այդ ամենը չեղարկվել է խաղացողների վրդովմունքի պատճառով։ Ավելի ուշ թողարկումը հետաձգվել է մինչև օգոստոսի 23-ի, որպեսզի խաղի թողարկումը տեղի ունենա ավելի պատշաճ տարբերակով[7]։
Նախագծի սցենարիստ Մերի դե Մարլեն Game Informer-ի համար տված հարցազրույցում ասել է, որ նա սյուժեն գրելիս ձգտել է դա անել իր գործընկերների հետ համատեղ։ Դա հնարավորություն է տալիս, խաղը դիտել տարբեր անկյուններից և ստեղծել նոր գաղափարներ։ Նա ասել է, որ քիչ է գրել տառը թղթի վրա, պետք է հասկանալ թե խաղացողը ինչ կտեսնի և ինչ գզգա խաղի ժամանակ։
Mankind Divided Մերի դե Մարլենը բացահայտելով Ադամ Ջենսենի դերը կենտրոնացել է այն բանի վրա, որ Human Revolution նա պետք է կատարեր ընտրություն, որից կախված էր միայն իր կայնքը այլ նաև ամբողղջ մարդկության կյանքը։ Սակայն երկու տարի անց պարզ է դառնում, որ Ադամը սխալվել է և այժմ ցանկանում է ուղել իր սխալը։ Դրա համար նա ստիպված էր փնտրել ազդեցիկ ուժեր և հզոր հովանավոր թաքնված ուժերին դիմակայելու համար։ Հետևաբար Ադամը սկսում է աշխատել Ինտերպոլում։
Ուորեն Սպեկտորը Deus Ex-ի ստեղծողներից մեկը դրական կարծիք է արտահայտել Eidos Montreal-ի աշխատանքների վերաբերյալ, բայց բացասական կարծիք է հայտնել խաղի հոլովակների վերաբերյալ, մեկնաբանելով այն հետևյալ խոսքերով «Deus Ex երբեք չի եղել սպանության կենտրոնում»։
↑Carter, Chris. (2016 թ․ օգոստոսի 19). «Review: Deus Ex: Mankind Divided» (անգլերեն). Destructoid. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 19-ին.
↑Tan, Nick. (2016 թ․ օգոստոսի 20). «Deus Ex: Mankind Divided Review» (անգլերեն). Game Revolution. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.
↑Бондаренко, Антон. (2016 թ․ օգոստոսի 19). «Рецензия: Deus Ex: Mankind Divided» (ռուսերեն). Навигатор игрового мира. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 20-ին.