Ուիլյամ Գրիգասին (անգլ.՝ William Grigahcine, առավել հայտնի է DJ Snake անունով, հունիսի 13, 1986(1986-06-13)[12], Փարիզ[12][13]), ֆրանսիացի երաժշտական պրոդյուսեր և դիջեյ։
Հայտնի է նրանով, որ համադրում է հիփ-հոփը էլեկտրոնային երաժշտության հետ։
Իր հայտնիության համար Ուիլյամը մեծ մասամբ պարտական է Diplo-ին, ով լույս է ընծայել «Bird Machine»-ը՝ դիջեյի ամենահայտնի թրեքներից է՝ Mad Decent-ի սեփական պիտակի տակ։ Այնուհետև Diplo-ն հրավիրում է նրան ձայնագրելու միացյալ միկս «Diplo & Friends» ռադիո-շոուի համար BBC Radio 1-ում։ Ինչպես նաև DJ Snake-ն միացյալ աշխատել է Diplo Major Lazer պրոյեկտի դանիացի երգչուհի MØ-ի հետ։ Թրեքի անվանումն է «Lean On»: Թրեքը գրավեց ամբողջ աշխարհը և հայտնի դարձրեց Ուիլիամին։
DJ Snake-ը երկու անգամ առաջադրվել է Գրեմիի մրցանակաբաշխությանը՝ 2012 և 2015 թվականներին։ Նրա «Turn Down For What» թրեքը, որը ստեղծվել է Lil John-ի հետ համատեղ, առաջադրվել է Billboard Music Awards-ում, որպես 2015 թվականի ամենալավ պարային թրեք։