Cyberpunk 2077, մուլտիպլատֆորմային համակարգչային խաղ Action/RPG ժանրով, մշակված լեհական CD Projekt RED ստուդիայի կողմից։ Խաղը համարվում է Կիբերպանկ 2020 խաղի շարունակությունը, որի գործողությունները ծավալվում են 57 տարի անց Կալիֆորնիա նահանգի Նայթ-Սիթի քաղաքում։ Cyberpunk 2077 խաղի անոնսը կայացել է 2012 թվականի Մայիսի 30-ին։ E3 2018-ի շրջանակներում ցուցադրվեց խաղի մասին պատմող կինոմատոգրաֆիկական թրեյլերը, մեկ տարի անց E3 2019-ի ժամանակ ցուցադրվեց ևս մեկ թրեյլեր և նշանակվեց թողարկման ամսաթիվ[21]։ Որպես խաղի թողարկման տարեթիվ նշվեց Ապրիլի 16-ը, սակայն ավելի ուշ ամսաթիվը հետաձգվեց մինչև 2020 թվականի Սեպտեմբերի 17-ին[22]։
Խաղը պատմում է գլխավոր հերոս Վիի Նայթ-Սիթիում ունեցած արկածների մասին, որը տեղակայված է Հյուսիսային Ամերիկայում։ Խաղացողին կտրամադրվի մի շարք խաղային կարգեր։ Խաղային աշխարհը կազմված է քաղաքից, որը բաժանված է 6 յուրահատուկ շրջանների, որոնցում գոյություն կունենա օրվա և գիշերվա ամբողջական ցիկլը[23]։
Խաղը հիմնված է Մայք Պոնդսմիթի Cyberpunk 2020-ի հիման վրա։ Հիմանական փոփոխված էլեմենտը «2020»-ն է, որը փոխվել է ավելի ուշ ժամանակահատված վրա՝ 2077։ Սակայն դեպքերը պատմում է նրա մասին։ Պոնդսմիթը ակտիվ մասնակցություն է ունեցել խաղի մշակման գործընթացում և խորհուրդ է տվել կապված խաղի մեխանիկայի հետ։ Կարևոր մաս է համարվում այն, որը խաղացողը ինքը կարող է ստեծել իր խաղացողին և ընտրել նրա կարգը։ Բացի դա մշակողները ցանկանում են պահպանել խաղի սյուժեն կախված ստեղծված խաղացողին, դրան հավելելով հերոսի հետ կապված կարևոր էլեմենտներ[24]։
Ստուդիա ղեկավար Ադամ Բադովսկին ասել է, որ խաղի սյուժեն իրենից ներկայացնում է հզոր հերոսի և քանակական առավելություն ունեցող հակառակորդների պայքար։ Հակառակորդների դերերում կարող են հանդես գալ կազմակերպություններ, բանդաներ կամ այլ խմբավորումներ։ Այսպիսով CD Projekt RED-ը ցանկանում է իր խաղերը մոտեցնել նրան, որ սյուժեն կենտրոնացված լինի խաղացողի կյանքի, այլ ոչ կազմակերպություների պայքարների վրա։ Խաղի դեպքերը զարգանում են Նայթ-Սիթիում՝ մեծ քաղաք, որը գտնվում է Լոս Անջելեսի և Սան Ֆրանցիսկոի միջև։ Քաղաքի փողոցները մռայլ և անձրևային են ինչպես Շեղբի վրայով վազողը ֆիլում[24]։
Cyberpunk 2077 խաղը ստեղծելու է 1980-ական թվականների կիբերպանկի ձևով։ Խաղը մշակող թիվը ոգեշնչվել է Ուիլյամ Գիբսոնի գրքերից։ CD Projekt RED-ը ցանկանում է ցույց տալ կիբերպանկը հասարակ մարդկանց կյանքում, և չի պատմում գերտեխնոլոգիաների մասին։ 2077 անդրադարձ կլինի մարդկան խնդիրներին կապված նոր տեխնոլոգիաների հետ։ Բադովսկին խաղը մեկնաբանել է հետևյալ տողերով․ «Մի խոսքով, սա կլինի մեծ պատմութույն մեծ խաղացողների համար»։ Որպես տարեթիվ ընտրվել է 2077, որպեսզի նոր թարմություն հաղորդի խաղին, բացի դա Ադամը ասում է, որ «7» հաջողակ թիվ է[24]։
Նկարագրելով խաղի ժանրը, մշակողները նշել են, որ Cyberpunk բնական դերային խաղ է իր բոլոր յուրահատկություներով։ Սրան հավելեցին, որ աշխատանքներ են տարվում խաղում կրակելու մեխանիկան բարելավելու հետ կապված, քանի-որ այն այս տեսակի խաղերի համար հանդիսանում է հարևոր հանգամանք։ Իրենց համար, որպես ամենաբարդ հատված մշակողները ընտրել են հերոսի հմտությունները խաղացողի կարողությունների հետ համաձայնեցնելը, ասկայն Ադամը հայտարարել է, որ նրանք ունեն շատ գաղափարներ կապված այս դեպքի հետ։ Դերային մասին ստեղծման ընթացքում ստուդիան կօգտագործի ողջ փորձը, որը կուտակել է «Կախարդը» խաղի մշակման ընթացքում։ Կարևոր հատված է համարվում խաղում չեզոքության պահպանումը, այսինքն հասնել նվաճման տարբեր միջոցներով։ Խաղը կունենա ազատ աշխարհ, այդ իսկ պատճառով խաղի դեպքերի մեծ մասը կաված կլինի հիմանական սյուժեին, իսկ մնացածը հետազոտած աշխարհների[24]։ E3 2018-ի շրջանակներում ներկայացվեց հերոսների ստեղծման ընթացքը, ազատ աշխարհը, հրաձգությունը, տրանսպորտի շարժը, զենքերի տեսակները և հերոսների ունակությունները[25][26]։
Խաղի հաղթահարման յուրահատկությունները կախված կլինեն նրանց թե ինչ կարգ է ընտրել խաղացողը։ Cyberpunk 2077-ի քվեստներ դիզայներ՝ Պատրիկ Միլլսի խոսքերով խաղի համար ընտրվել է նախորդ տարբերակի (Cyberpunk 2020) երեք կարգերը՝ Solo, Techie և Netrunner[27]։ Ինչպես նաև մշակողները ծրագրել են խաղում զետեղեն նախկին տարբերակի մեխանիկաներից, օրինակ եթե հերոսի ձեռքը վիրավորվել է նա կարող է կորցնել այն։
Ադամի խոսքերով, խաղի գույները կապված են մշակողի տվյալ պահին ունեցած գեղագիտական հայացքից։ Խաղի անքակտելի մաս է կազմում իմպլանտները, որոնք հնարավորություն են տալիս ձևավորել սեփական մարմինը։ Խաղում կպատկերվեի նոր տեխնոլոգիաների ազդեցության մասին։
2012 թվականի Մայիսի 30-ին CD Projekt ընկերությունը հայտարարեց, որ սկսում է նոր խաղի մշակումը, որը կունենա Cyberpunk 2077 անունը։ Անոնսում հայտարարվեց, որ խաղը մշակման մեջ է գտնվում արդեն մեկ տարի, ինչպես նաև այն հիմնված է Cyberpunk 2020-ի հիման վրա[28]։ 2013 թվականին հաստատվեց, որ խաղը կթողարկվի ԱՀ-ների, PlayStation 4-ի և Xbox one-ի համար։ Հայտնի դարձավ, որ խաղում կա առաջին դեմքից ռեժիմ[29]։ Խաղի մշակման ընթացքը արագացնելու համար աշխատողների կազմը ընդարձակվեց և կազմը բաժանվեց 3 թիմի։ Համեմատաբար ավելի թույլ թիմը սկսեց Cyberpunk-ի մշակումը[30]։
2013 թվականի Հունվարի 13-ին թողակվեց Cyberpunk 2077-ի թիզեր-թիեյլերը։ Թիզերը ստեղծելու համար ստուդիան վարձել էր Platige Image լեհական ստուդիան։ Թիզերը ստեղծելու յուրահատկությունը կայանում էր նրանում, որ բացակայում էր խաղային աշխարհը, տեսահոյովակը ստեղծվել է սաղմնային մատերիլաների վրա։ Սկսելուց առաջ քննարկվել է տասնյակ տարբերակերը, մինչև թիմը կանգ առավ «bullet-time սեթինգի» վրա[31]։ Թիզերում օգտագործվել է Archive ռոք-խմբի «Bullets» երգը։
Անոնսի թողարկումից երկար ժամանակ անց խաղը շարունակում էր մնալ նախամշակման վիճակում։ 2015 թվականին Միխաել Պլատկովը-Գիլեոսկին հայտարարեց, որ ստուդիան շեշտը դրել է Witcher 3: Wild Hunt-ի ավարտվան համար, այդ պատճառով Cyberpunk 2077-ի մշակումը կանգնեցվել էր, սակայն նրա թողարկումը չի չեղարկվել և այն կթողարկվի նախօրոք նշված ժամանակ[32]։ Ավելի ուշ ծրագրավորողների կողմից հայտարատվեց, որ CD Projekt RED-ը մտադիր չէ գալիք խաղի մասին կիսվել տեղեկություններով մինչև 2017 թվականը[33]։
2018 թվականին CD Projekt RED-ը պաշտոնապես հաստատեց իր մասնակցությունը E3 2018 ցուցահանդեսում։ Հուլիսի 10-ին Microsoft-ի կոնֆերանսի ժամանակ ցուցադրվեց խաղի առաջին թրեյլերը, որը ծանոթացնում էր հանդիսատեսին խաղային աշխարհի հետ[34]։
E3 2019-ի ժամանակ CD Projekt RED-ը ներկայացրեց կինոմատոգրաֆիկական թրեյլերը և նշեց թողարկման ամսաթիվը՝ 2020 թվականի ապրիլի 16, և բացեց նախնական պատվիրելու հասանելիությունը բորոլ պլատֆորմների համար։ Ցուցահանդեսի ժամանակ խաղը ներկայացրեց Կիանու Ռիվզ, ով հանդիսանում է լեգենդար դերասաններից մեկը[35][36]։
Օգոստոսի 30-ին հրապարակվեց 15 րոպեանոց հոլովակ, որը ներկայացնում է խաղի գեյմփլեյը, որում ցուցադրվեց Պասիփիկ շրջանը և 2 բանդաները՝ Վուդուստիվը և Կենդանիները[37][38]։
2019 թվականի Սեպտեմբերի 4-ին CD Projekt RED հայտարարեց, որ խաղում կլինի բազմաօգտատեր ռեժիմ[39][40][41]։
2020 թվականի հունվարի 16-ին ծրագրավորողները հայտարարեցին ռելիզի ամսաթվի փոփոխման մասին, այն տեղի կունենա 2020 թվականի սեպտեմբերի 17-ին[42][43][44]։
((cite web))
: External link in |author=
(օգնություն)