Criterion Games | |
---|---|
Տեսակ | տեսախաղեր մշակող |
Հիմնադրված է | 1993 |
Վայր | Գիլֆորդ, Հարավարևելյան Անգլիա, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Արդյունաբերություն | տեսախաղերի արդյունաբերություն |
Աշխատողների թիվ | 90 մարդ (2017)[1] |
Մայր ընկերություն | Electronic Arts |
Սեփականատեր | Electronic Arts |
Կայք | criteriongames.com |
Criterion Games Վիքիպահեստում |
Criterion Games, համակարգչային խաղերի մշակող ընկերություն, տեղակայված Գիլֆորդում, համարվում է Electronic Arts-ի դուստր ընկերությունը։ Իր հայտնությունը ձեռք է բերել Burnout ավտոմոբիլային խաղաշարքի, Black կրակային խաղի և RenderWare խաղայի շարժիչի շնորհիվ։
Criterion Software Ltd ընկերությունը հիմնադրվել է եռաչափ գրաֆիկների պատրաստման համար՝ Դեյվիդ Լաուկի և Ադամ Բիլլյարդի կողմից, ովքեր հանդիսանում են Canon ընկերության նախկին աշխատակիցներ։ Criterion-ը մասնագիտացված էր RenderWare խաղային շարժիչի մշակմամբ, որը իր մեջ պարունակում է՝ գրաֆիկական շարժիչ, ֆիզիկական շարժիչ, ձայնային շարժիչ, խաղային արհեստական բանականությունը և այլ անհրաժեշտ հավելումներ և համարվում է ամբողջական պլատֆորմ խաղերի մշակման համար։ Շարժիչի լիցենզավորված տարբերակը ակտիվորեն օգտագործվում է այլ ընկերությունների կողմից։ RenderWare-ը օգտգործվում է մի շարք մեծ բյուջե ունեցող խաղերի համար, շարժիչը լիցենզավորվել է այնպիսի ընկերությունների համար ինչպիսիք են՝ Rockstar Games (Grand Theft Auto III, Grand Theft Auto: Vice City և Grand Theft Auto: San Andreas)։ Ինչպես նաև RenderWare-ը օգտագործվում է Criterion կողմից թողարկված խաղերում։
2001 թվականին թողարկվեց Burnout ավտոմոբիլային խաղը։ Հետաքայում այն դարձավ խաղաշարք և թողարկվեցին այլ տարբերակներ, իսկ վերջին տարբերակը դարձավ Burnout Paradise-ը, որը թողարկվեց 2008 թվականին։
2004 թվականի օգոստոսին Electronic Arts-ը հայտարարեց, որ գնել է Criterion Games ընկերությունը։ Համաձային լուրերի, գործարքի արժեքը կազմում էր 40 միլլիոն ֆունտ ստրելինգ։ Սրանից հետո թողարկվեց Black խաղը PlayStation 2 և Xbox խաղային համակարգերի համար։
Գործարքից հետո Electronic Arts և Criterion կատարեցին ընդհանուր հայտարարություն, որ RenderWare-ի լիցենզավորված տարբերակը կտրամադրվի այլ ընկերությունների։ Սակայն որոշ հաճախորդներ որոշեցին, որ ռիսկի կդիմեն եթե օգտագործեն մի շարժիչը, որը պատկանում է իրենց գլխավոր հակառակորդին։ Որոշ ժամանակ անց, Electronic Arts-ը վաճառքից հանեց RenderWare-ը, դարձնելով այն հասանելի միայն իր նախագծերի համար։
2006 թվականի ամռանը Դերբիում գտնվող ստուդիան փակվեց։ 2007 թվականի մարտին Electronic Arts-ը Criterion ընկերության գլխավոր գրասենյակը տեղափոխեց Գիլդֆորդի կենտրոն, այսպիսով ստեղծելով մեկ ընդհանուր ստուդիա, որում աշխատակիցների թիվը հասնում էր 500-ի։
2010 թվականից 2012 թվականները ստուդիայի ուշադրությունը ամբողջությամբ կետրոնացված էր Need for Speed խաղաշարքի վրա[2]։ Այս շարքի խաղերը դարձավ առաջինը 9 տարվա մեջ, որոնք չէին վերավերվում Burnout-ին։
2013 թվականի ապրիլի 16-ին Criterion-ի տնօրեն՝ Ալեքս Ուորդը հայտարարեց, որ ստուդիան ցանկանում է ընդմիջում կատարել ավտոմոբիլային խաղերից, և փորձել իրեն այլ ժանրերում[3]։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այս որոշումից հետո շատ աշխատակիցներ տեղափոխվեցին Electronic Arts-ի այլ ստուդիա՝ Ghost Games, որ այդ ընթացքում զբաղվում էր Need for Speed: Rivals խաղի մշակմամբ[4]։ Իսկ արդեն հետագայում Ուորդը մեկ այլ աշխատակցի՝ Ֆիոնոյ Սպերրի հետ լքեցին ստուդիան հիմնելով այլ ձեռնարկատիրություն՝ Three Fields Entertainment[5]։
Երկար տարիներ Criterion Games մանակցել է Electronic Arts-ի այլ խաղերի մշակմանը։ 2020 թվականին հայտարարվեց, որ ընկերությունը վերադառնում է Need for Speed շարքի մշակմանը[6]։
2022 թվականի մայիսին Electronic Arts-ը միացրեց Codemasters Cheshire Criterion Games-ի հետ, որպես աջակցում «Need for Speed» շարքի նոր խաղի մշակման համար[7]։
Անվանում | Թողարկաման
տարեթիվ |
Պլատֆորմ | Ծանոթագորություն |
---|---|---|---|
Scorched Planet | 1996 | Microsoft Windows | |
Sub Culture | 1997 | Microsoft Windows | |
Redline Racer | 1998 | Microsoft Windows | |
Trickstyle | 1999 | Dreamcast, Microsoft Windows | |
Deep Fighter | 2000 | Dreamcast, Microsoft Windows | |
Suzuki Alstare Racing | 2000 | Dreamcast | |
Burnout | 2001 | PlayStation 2, Xbox, GameCube | Burnout շարքի առաջին խաղ |
Airblade | 2002 | PlayStation 2 | |
Burnout 2: Point of Impact | 2002 | PlayStation 2, Xbox, GameCube | |
Burnout 3: Takedown | 2004 | PlayStation 2, Xbox | |
Burnout Legends | 2005 | PlayStation Portable, Nintendo DS | |
Burnout Revenge | 2005 | PlayStation 2, Xbox, Xbox 360 | Xbox 360 համար նախատեսված տարբերակը թողարկվել է 1 տարի անց |
Black | 2006 | PlayStation 2, Xbox, Xbox 360, Xbox One | Xbox 360-ի տարբերակը թողարկվել է 2008 թվականին |
Burnout Paradise Burnout Paradise: The Ultimate Box |
2008 2009 |
PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows | |
Need for Speed: Hot Pursuit | 2010 | PlayStation 3, Xbox 360, Microsoft Windows | |
Burnout Crash! | 2011 | PlayStation 3, Xbox 360, iOS | |
Need for Speed: Most Wanted | 2012 | PlayStation 3, Wii U, Xbox 360, Microsoft Windows | 2015 թվականի դրությամբ վերջին խաղը սեփական շարժիչով |
Need for Speed: Rivals | 2013 | PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Microsoft Windows | |
Battlefield Hardline | 2015 | PlayStation 3, PlayStation 4, Xbox 360, Xbox One, Microsoft Windows | Visceral Games ընկերության օգնությամբ |
Star Wars Battlefront: X-Wing VR Mission | 2015 | PlayStation 4 | |
Star Wars: Battlefront II | 2017 | PlayStation 4, Xbox One, Microsoft Windows | |
Battlefield V | 2018 | PlayStation 4, Xbox One, Microsoft Windows | |
Burnout Paradise Remastered | 2018 | PlayStation 4, Xbox One, Microsoft Windows | |
Need for Speed: Heat | 2019 | PlayStation 4, Xbox One, Microsoft Windows | |
Battlefield 2042 | 2021 | PlayStation 4, PlayStation 5, Xbox One, Xbox Series X/S, Microsoft Windows | [8][9]. |
Need for Speed: Unbound | 2022 | PlayStation 5, Xbox Series X/S, Microsoft Windows |